Համայնքի ղեկավարին է դիմել ,,Իջևանի Բենտոնիտ կոմբինատ,, ԲԲԸ-ի տնօրինությունը, Աղստև գետի ափին գտնվող ջրառից, ջրի թույլտվություն ստանալու համար, Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 0.00006հա և 0.00073հա մակերեսով հողամասերն, ընկերությանը հատկացնելու խնդրանքով՝ կնքելով հողի սերվիտուտի պայմանագիր:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի թիվ 29 և թիվ 31 կետերով.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն, ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված 0.00006հա մակերեսով և 0.00073հա մակերեսով հողամասերն, Աղստև գետի ափին գտնվող ջրառից, ջրի թույլտվություն ստանալու համար՝ ,,Իջևանի Բենտոնիտ կոմբինատ,, ԲԲԸ-ին հատկացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ կնքելով հողի անվճար սերվիտուտի պայմանագիր, տասը տարի ժամկետով: