Անհրաժեշտություն է առաջացել, Մ-16 միջպետական նշանակության ճանապարհի Կիրանցի շրջանցիկ նոր ճանապարհի կառուցման աշխատանքներ իրականացնելիս օգտագործել Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-059-0119-0002 ծածկագրով տարածքի բնահողը:
Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով.
Համայնքի ավագանին որոշում է․
1․Տալ համաձայնություն, Մ-16 միջպետական նշանակության ճանապարհի Կիրանցի շրջանցիկ նոր ճանապարհի կառուցման աշխատանքներ իրականացնելիս, օգտագործել Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 11-059-0119-0002 ծածկագրով տարածքի բնահողը: