Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 83
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հոկտեմբերի 2021 թվականի N 83

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.04ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ համայնքապետարան է դիմել քաղաքացի՝ Գեորգի Ասքանազի Միրզոյանը, որ ըստ  պատգամավորների Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմի 15.04.1994թ. կայացած նիստի թիվ 5 արձանագրության հիման վրա բնակարանաշինության նպատակով Իջևան համայնքի վարչական սահմաններում /ք. Իջևան Ասլանյան փողոց/  ձեռք է բերել 400,0քմ մակերեսով հողամաս: 2021թ. կատարված չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ  սահմանազատված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 400,0քմ, որը  թյուրիմացաբար ՀՀ կառավարության 06.10.2005թ. թիվ 2417-Ն որոշմամբ  Իջևան համայնքին է փոխանցվել, որպես պետական սեփականություն հանդիսացող անտառ նպատակային նշանակության հողամասի մաս /ծածկագիր 11-001-0253-0001/, որի արդյունքում քաղաքացին հնարավորություն չի ունեցել հողամասի նկատմամբ կատարել իրավունքների պետական գրանցում: ՀՀ Տավուշի  մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ հողամասը անտառային նպատակային նշանակության հողերից փոխանցվել է պետական սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին: Հողամասը չի  գտնվում   Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրումը  չի սահմանափակում  այլ անձանց իրավունքները  և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող   շահերը, ինչպես նաև  չի խոչընդոտում այլ հողամասերի  նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ 400,0քմ մակերեսով   սահմանազատված, չկառուցապատված  հողամասը  ՀՀ օրենքով սահմանված կարգով  սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու նպատակով:

Իջևան համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված անտառային նպատակային նշանակության հողերից պետական սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին փոխանցված հողերից  առանձնացված 400,0քմ մակերեսով  սահմանազատված, չկառուցապատված հողամասը /ծածկագիր 11-001-0253-0001/  ՀՀ օրենքով սահմանված կարգով  սեփականության իրավունքով անհատույց քաղաքացի՝ Գեորգի Ասքանազի Միրզոյանի ընտանիքին տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:


Կողմ -12

ԱԹԱԲԵԿՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐՍԵՆ

ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ

ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՏԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner