|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հունիսի 2020 թվականի N 26 |
ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համայնքի ավագանու անդամ Արման Մատինյանը առաջարկել է ավագանու նիստում քննարկել Իջևանի տարածաշրջանում շախմատի ամենամյա սիրողական մրցաշար անցկացնելու առաջարկը՝ «Ոսկե արքայանարինջ» անվանումով: Ամեն տարվա հոկտեմբերի 2-րդ կեսին անցկացվելիք մրցաշարը կբարձրացնի հետաքրքրությունը այդ ինտելեկտուալ խաղի նկատմամբ և կնպաստի շախմատի մասսայականացմանը: Առաջարկվում է նախատեսել մրցաշարի անցկացման մրցանակային ֆոնդ:
Հաշվի առնելով վերոհիշյալը՝ Իջևան համայնքի ավագանին որոշում է
- Տալ համաձայնություն՝ ամեն տարվա հոկտեմբերի 2-րդ կեսին համայնքում անցկացնել շախմատի ամենամյա սիրողական մրցաշար՝ «Ոսկե արքայանարինջ» անվանումով: Համայնքի ֆինանսական հնարավորությունների սահմանում նախատեսել մրցանակային ֆոնդ:
- Հանձնարարել համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնին՝ կազմել շախմատի մրցաշարի անցկացման կանոնակարգ:
|
Կողմ -13 ԱԹԱԲԵԿՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐՍԵՆ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՏԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|