Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2373
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 նոյեմբերի 2024 թվականի N 2373

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԳԱՆՁԱՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.10905ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին են դիմել Նունե Ալբերտի Մարությանը՝ ծնված 07.09.1978թ.և Կարինե Ալբերտի Մարությանը՝ ծնված 12.08.1973թ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում ժառանգության իրավունքով ձեռք են բերել  հողամաս /ծածկագիր 11-021-0125-0008/ և դիմել են հիմքերի վերականգնման խնդրանքով:Ըստ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 21.07.1991թ. թիվ 7 որոշման քաղվածքի հատկացվել է 0.12հա տնամերձ հողամաս՝ ծածկագիր 11-021-0125-0008 և ծածկագիր 11-021-0140-0001: Չափագրությունից պարզվել է, որ 11-021-0140-0001 ծածկագրով հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.10905հա, ուստի դիմել են հողամասի և հիմքերի վերկանգնման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասը չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի, ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, պահանջներով.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ. 

1. Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացիներ Նունե Ալբերտի Մարությանին և Կարինե Ալբերտի Մարությանին պատկանող 0.10905հա մակերեսով և 11-021-0140-0001 ծածկագրով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:

2 Վերականգնել քաղաքացիներ Նունե Ալբերտի Մարությանի և Կարինե Ալբերտի Մարությանի սեփականության իրավունքը՝ Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.10905հա մակերեսով հողամասի նկատմամբ /ծածկագիր 11-021-0140-0001/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner