Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Անգին Օթարյանը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,0877հա մակերեսով հողամասին և բնակելի տանը հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-021-0060-0054, վկայական թիվ 1644365/:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0,0877հա մակերեսով հողամասին և բնակելի տանը /ծածկագիր 11-021-0060-0054, վկայական թիվ 1644365/ տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Գանձաքար 23-րդ փողոց, 12 բնակելի տուն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: