|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հունիսի 2020 թվականի N 25 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՅԻՍԻ 28 ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 5/2, ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 2, ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 47, ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 35 ՇԵՆՔԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համայնքի ավագանին նշում է, որ համայնքապետարանի ենթակայության «Իջևան քաղաքի թիվ 1 մանկապարտեզ», «Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ», «Իջևան քաղաքի թիվ 8 մանկապարտեզ», «Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան» ՀՈԱԿ-ները լիցենզավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել այդ նախադպրոցական ուսումնական հաստատությունների և նախակրթարանի կողմից օգտագործվող, համայնքի սեփականությունը հանդիսացող մասնաշենքերը և դրանց սպասարկման հողամասերը անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել վերոնշյալ կազմակերպություններին:
Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի, 21-րդ կետով. Իջևան համայնքի ավագանին որոշում է
Տալ հավանություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը՝
- Մայիսի 28 փողոցի թիվ 5/2 հասցեում գտնվող 1080,7 քմ մասնաշենքը /կադաստրային ծածկագիր 11-001-0128-0004-001/, հարթակը /կադաստրային ծածկագիր 11-001-0128-0004-002/ և 0,2945 հա հողամասը /կադաստրային ծածկագիր 11-001-0128-0004/ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Իջևան քաղաքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:
- Բլբուլյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող 1522,25քմ մասնաշենքը /կադաստրային ծածկագիր 11-001-0111-015-001/ և 0,7735 հա հողամասը /կադաստրային ծածկագիր 11-001-0111-015/ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:
- Ազատամարտիկների փողոցի թիվ 35 հասցեում գտնվող 1257,91 քմ մասնաշենքը /կադաստրային ծածկագիր 11-001-0118-0012-001/, և0,3 հա հողամասը /կադաստրային ծածկագիր 11-001-0118-0012/ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան» ՀՈԱԿ-ին:
- Ղարագյոզյան փողոցի թիվ 47 հասցեում գտնվող մասնաշենքը և հողամասը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Իջևան քաղաքի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին:
|
Կողմ -13 ԱԹԱԲԵԿՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐՍԵՆ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՎԱՀԱՆ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՏԻՆՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|