Համայնքի ղեկավարը նշում է, որ անհրաժեշտություն է առաջացել համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակում կատարել փոփոխություն` ավելացնել ցանցային ադմինիստրատորի դրույքաչափը:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով.
Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը` համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակում կատարել փոփոխություն`ցանցային ադմինիստրատորի դրույքաչափը դարձնել 130,0 հազ. ՀՀ դրամ:
2.Փոփոխությունը ուժի մեջ է մտնում ս/թ մայիսի 01-ից։