Իջևան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացի Արտակ Դիմիկի Հովակիմյանը՝ծնված 15.02.1972թ.,որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Ղարագյոզյան փողոց թիվ 3 բնակելի տուն հասցեում (ժառանգության իրավունքի վկայագիր թիվ 1209,19.09.2024թ.)ձեռք է բերել 0.06995հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս իր բնակելի տնով: Ըստ 11.02.1986թ. կազմված տեխնիկական անձնագրի հողամասի օրինական չափը,կազմում է 0.06հա, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.06995հա, որի վրա առկա է 1933-1971թթ. կառուցած 160.74քմ մակերեսով բնակելի տուն: Ուստի դիմել է հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված փաստացի 0.06995հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 160,74քմ ներքին մակերեսով բնակելի տան, իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0081-0041/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.06995հա մակերեսով հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և 160.74քմ ներքին մակերեսով բնակելի տունը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով/ և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերականգնել քաղաքացի Արտակ Դիմիկի Հովակիմյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Ղարագյոզյան փողոց թիվ 3 բնակելի տուն հասցեում գտնվող 0.06995հա հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 160.74քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-001-0081-0041/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: