Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.
Համայնքի ավագանին որոշում է․
1.Իջևան համայնքում գործող կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններ հաճախող ծնողազուրկ և հաշմանդամություն ունեցող երեխաներին մատուցվող ծառայությունները անվճար սահմանելու մասին
2.Տավուշի մարզի, Իջևան համայնքի ,,Ենոքավան բնակավայրի հողօգտագործման գլխավոր հատակագծի մշակում, քաղաքաշինական կանոնադրության և կառուցապատման կանոնակարգման պլանի մշակում,, նախագծի մշակման առաջադրանքի նախագիծը համաձայնեցնելու մասին
3.ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու մասին
4.Իջևան համայնքի 2022թ ֆոնդային բյուջեում հոդվածային փոփոխություններ կատարելու մասին
5․Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Իջևան քաղաքի Անկախության փողոցի թիվ 55 հասցեում գտնվող 0․003 հա մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին