Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ատոմ Միրզոյանը, սեփականության իրավունքով իրեն պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.10377հա և 0.02366 մակերեսով հողամասի /վկայական թիվ 17062024-11-0061, կադաստրային ծածկագիր 11-013-0305-0107,11-013-0305-0086/ նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահով,այլ հողատեսք գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխման նպատակը՝ գյուղատնտեսական չորանոցի շենքի կառուցումն է:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.10377հա և 0.02366հա մակերեսով /վկայական թիվ 17062024-11-0061, կադաստրային ծածկագիր 11-013-0305-0107,11-013-0305-0086/ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող,այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական չորանոց կառուցման նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու առաջարկությանը:
2. Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: