Անհրաժեշտություն է առաջացել համայնքի ավագանու 11.02.2022թ. թիվ19 որոշմամբ, անշարժ գույքը տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման համար ստեղծված մրցութային հանձնաժողովի կազմում կատարել փոփոխություն:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 77-րդ հոդվածի դրույթներով.
Համայնքի ավագանին որոշում է․
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ համայնքի ավագանու 11.02.2022թ. թիվ 19 որոշմամբ, անշարժ գույքը տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման համար ստեղծված մրցութային հանձնաժողովի կազմում կատարել փոփոխություն.
Արամ Մելիքսեթյան- հանձնաժողովի անդամ, համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսութուն և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ, արձանագրող, փոխարեն հանձնաժողովի անդամ, արձանագրող նշանակել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսութուն և բնապահպանության բաժնի 2-րդ կարգի մասնագետ Սուսաննա Չաբուխյանին։