Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արևիկ Դերենիկի Օհանյանը և հայտնել, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցում գտնվող, սեփականության իրավունքով համայնքին պատկանող /ծածկագիր 11-001-0875-0001/ 0.00488հա մակերեսով հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության /փողոց/ հողամասում ինքնակամ կերպով կառուցել է 91.35 քմ արտաքին մակերեսով շինություն /34.51քմ ներքին մակերեսով առևտրի սրահի 1-ին հարկ, 34.09քմ ներքին մակերեսով առևտրի սրահի 2-րդ հարկ,,6.25քմ մակերեսով աստիճաններ/: Անհրաժեշտություն է առաջացել տալ հավանություն 0.00488հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությունից՝ բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնք, քաղաք Իջևան Մեհրաբյան փողոցում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0,00488հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-001-0875-0001/, բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության կազմից՝ բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով, առևտրի սրահի շինության օրինականացման նպատակով, լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: