Համայնքի ղեկավարը նշում է, որ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 100.0քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0211-0040/ հողամասը և Մետաղագործների փողոցում գտնվող 500.0քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0005-0005/ հողամասը, կադաստրային քարտեզում արտացոլված է, որպես ֆիզիկական անձանց պատկանող բնակելի կառուցապատման հողամաս, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չէ և դրա նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չէ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 100.0քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0211-0040/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:
2.Տալ հավանություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող 500.0քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0005-0005/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: