Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1079
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2024 թվականի N 1079

ԼՈՒՍԻՆԵ ԱՐՏԱԿԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, ՍԱՄՎԵԼ ԱՐՏԱԿԻ ՍՏՓԱՆՅԱՆԻՆ ԱԾԽՄ ԵՐԵԽԱՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ ԾՔԻ  «Իջևան» մասնաճյուղի  սաներ Լուսինե Արտակի Ստեփանյանը/ծնված՝12.07.2018թ./և Սամվել Արտակի Ստեփանյանը/ծնված՝12.03.2020թ./ 26.09.2022թ-ից  ստանում են խնամք ,,ՍՕՍ - Մանկական Գյուղեր,, ՀԲՀ ԾՔԻ-ի  Իջևան մասնաճյուղի շուրջօրյա խնամքի կենտրոնում: Երեխաների հայրը՝  Արտակ Ստեփանյանը բացակայում  է համայնքից, չի  զբաղվում  երեխաների խնամքով, դաստիարակությամբ, մայրը՝ Մարիյա  Գեորգիի Անտոնյանը  միայնակ մայր է և չի կարողանում  իրականացնել երեխաների խնամքը:Մարիյա Անտոնյանը  տվել  է համաձայնություն երեխաների խնամքը պետությանը հանձնելու վերաբերյալ և դիմել համայնքի ԽՀՄ-ին նշված հարցում ԽՀՄ աջակցությունը ստանալու համար: 

Հիմք ընդունելով վերոգրյալը, ինչպես նաև առաջնորդվելով երեխաների լավագույն շահով,  համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը տվել  է դրական եզրակացություն երեխաներին առանց ծնողական խնամքի երեխաներ  ճանաչելու համար: 

Ելնելով վերոգրյալից  և ղեկավարվելով ՀՀ «Ընտանեկան օրեսնգրքի» 110-րդ հոդվածով, ՀՀ կառավարության «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2003թ. հուլիսի 23-ի թիվ 917-Ն որոշման ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 962-Ն որոշմամբ.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ   

 Իջևան քաղաքի Ս.Օհանյան փողոցի, 1-ին նրբանցքի, տուն թիվ 24 հասցեում հաշվառված  Լուսինե Արտակի Ստեփանյանին/ծնված՝12.07.2018թ./և Սամվել Արտակի Ստեփանյանին/ծնված՝12.03.2020թ./ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ վերցնել սկզբնական հաշվառման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner