Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 517
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2025 թվականի N 517

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ՍԵՎՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.24101ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ , ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Հերմինե Մկրտիչի Մինասյանը՝ ծնված 23․09․1995թ,Թամարա Հրարիկի Մինասյանը՝ ծնված 11․02․1964թ․, Անահիտ Հրաչիկի Մինասյանը՝ ծնված14․12․1970թ․, որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում  ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր գ/մ թիվ 1953, կազմված 08․04.2025թ.: Բնակելի տան  զբաղեցրած հողամասի  օրինական մակերեսը, ըստ Սևքար բնակավայրի 03.03.1991թ. թիվ 2 որոշման  կազմում է 0.19հա /ծածկագիր 11-058-0009-0002/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.24101հա, ուստի դիմել է օրինական 0.19հա մակերեսով և 0.05101հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար օրինական 0.19հա մակերեսով և 0.05101հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1974թ.  կառուցված  326․11քմ ներքին մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-058-0009-0002/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.24101հա մակերեսով  հողամասը և   326․11քմ ներքին մակերեսով բնակելի տունը կառուցված չի և  չի գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության  29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի  պահանջներով և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1. Վերականգնել քաղաքացիներ Հերմինե Մկրտիչի Մինասյանի, Թամարա Հրաչիկի Մինասյանի, Անահիտ Հրաչիկի Մինասյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 0.24101հա մակերեսով հողամասի, և 326․11քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-058-0009-0002/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականությունը:

2. Քաղաքացիներ Հերմինե Մկրտիչի Մինասյանին, Թամարա Հրաչիկի Մինասյանին, Անահիտ Հրաչիկի Մինասյանին պատկանող 0,24101հա մակերես հողամասով /ծածկագիր 11-058-0009-0002 /բնակելի տանը տալ  հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար, 36-րդ փողոց, 2 բնակելի տուն :

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner