Համայնքի ղեկավարին Է դիմել Գևորգ Թելմանի Հարությունյանը և հայտնել, որ անհրաժեշտություն է առաջացել սեփականության իրավունքով իրեն պատկանող Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Սարիգյուղ 2-րդ փողոց 16/2 հասցեում գտնվող հողամասի /ծածկագիր 11-057-0105-0004/ սահմանների ուղղման և գործառնական նշանակության փոխելու խնդրանքով: Ըստ որակավորում ունեցող անձի եզրակացության, 11-057-0105-0004 ծածկագրով հողամասի չափագրումից պարզվել է , որ քարտեզում առկա է շենք-շինություն, որն ապամոնտաժվել է և գոյություն չունի և հողամասը սխալ է տեղադրված, կատարվել տեղադիրքի ուղղում: Խնդրում ենք հիմք ընդունեք նոր հատակագիծը և կատարեք սահմանների ուղղում և բնակավայրերի բնակելի կառուցապատումից փոխադրել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի շարքին:
Հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ ,,ՀողաՀյին օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի պահանջներով և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման պահանջները..
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հաստատել՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գ. Սարիգյուղ 2-րդ փողոց 16/2 հասցեում գտնվող 11-057-0105-0004 ծածկագրով հողամասի սահմանները՝ ըստ որակավորում ունեցող անձի կողմից տրված եզրակացության և ճշտված սահմաններով հատակագի:
2.11-057-0105-0004 ծածկագրով 0.08հա մակերեսով հողամասը բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունից փոխադրել բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման հողերի շարք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: