Այսօր: Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 567
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 2025 թվականի N 567

ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ, 11-001-0249-0031 ԾԱԾԿԱԳՐՈՎ, 0.5663ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք հասցեում գտնվող  0.5663 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, հնդավոր գործառնական նշանակության հողամասը /վկայական 22082016-11-0016, ծածկագիր 11-001-0249-0031/, համաձայն ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի, հանդիսանում է հատուկ պահպանվող տարածք նպատակային, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 11-001-0249-0031/: Անհրաժեշտություն է առաջացելլ  փոխել 0.5663 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները, կատարել պետական գրանցում և տալ հասցեավորում:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ <<Հողային օրենսգրքի>> 53-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ կառավարության 29,12,2005թ, թիվ 2387-Ն որոշման և ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման, ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-6 համակցված պլանավորման փաստաթղթերի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք հասցեում գտնվող  0.5663 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, հնդավոր գործառնական նշանակության հողամասը /վկայական 22082016-11-0016, ծածկագիր 11-001-0249-0031/ դասել հատուկ պահպանվող տարածք նպատակային, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողերի շարքին:

2.Հաստատել Իջևան համայնքի, Իջևան քաղաք հասցեում գտնվող հատուկ պահպանվող տարածքների նպատակային, հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության 0.5663 հա հողամասի սահմանները /ծածկագիր 11-001-0249-0031/՝ համաձայն հաստատված հատակագծի:

3.Իջևան համայնքի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 0.5663 հա մակերեսով հողամասին /ծածկագիր 11-001-0249-0031/  տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան Երևանյան փողոց, 28/4 հողամաս:

4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner