Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագիր N ԵԴ27 (կնքված՝ հուլիս 27, 2022թ․)-ի համաձայն՝ «Լոֆթ» ՍՊԸ-ն իրականացնելու է «Լոֆթ-Իջևան» երիտասարդական կենտրոնի ստեղծում» ծրագիրը, այդ նպատակով «ԼոՖթ» ՍՊԸ-ն դիմել է Իջևանի համայնքապետարանին «Լոֆթ-Իջևան» երիտասարդական կենտրոնի համար, անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով իրենց տարածք տրամադրելու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի, 1-ին մասի, 21-րդ կետով.
Համայնքի ավագանին որոշում է․
1. Տալ հավանություն համայնքի ղեկավար առաջարկությանը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, ք. Իջևան, Ա. Մելիքբեկյան փողոց, թիվ 4/1 հասցեում գտնվող, «Մշակույթի տան» շինության առաջին հարկի 101,1 քմ մակերեսով տարածքն, անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով, «Լոֆթ-Իջևան» երիտասարդական կենտրոն ստեղծելու համար, «Լոֆթ» ՍՊԸ-ին տրամադրելուն։