|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 սեպտեմբերի 2024 թվականի N 119 |
ԳՄՀԸ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ,,ԻՆՏԵԳՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ,, ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՄԱՅՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով․ Համայնքի ավագանին որոշում է․
1․Տալ համաձայնություն Իջևան համայնքի մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում գործընկեր համայնք դառնալու հայտերի ներկայացման հրավերին։ 2․Համաձայնություն տալ համայնքի ընտրության դեպքում համայնքի տվյալ տարվա բյուջեից յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար հատկացնել 20% համաֆինանսավորում՝ համաձայն հայտերի ներկայացման հրավերի Բաժին 1-ի։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -18 ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՍԻԼՅԱՆ ՄԵԴՈՐԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ ԴՈՎԼԱԹԲԵԿՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ ՌԱՉԻԿ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ԽՈՐԵՆ ԾՈՎԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ ՋԱՆՎԵԼՅԱՆ ՆԱԻՐԻ ՍԱՐՀԱՏՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ ՎԻՐԱԲՅԱՆ ԱՆՆԱ ՎԻՐԱԲՅԱՆ ՆԱՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|