Համայնքի ղեկավարին է դիմել Գիգուշ Սամվելի Գրիգորյանը՝ ծնված 12.09.1958թ. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող բնակելի տան՝ իր հողամասով, հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ քաղվածքի կազմում է 0.1հա ծածկագիր 11-009-0127-0004/: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.25085հա, որի վրա առկա է 1974թ կառուցված 238.53քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված օրինական 0.1 հա մակերեսով ,0.15085հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 238.53քմ ներքին մակերեսով բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Գիգուշ Սամվելի Գրիգորյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.25085ա մակերեսով և 11-009-0127-0004 ծածկագրով հողամասի սահմանները, ըստ ճշտված սահմաններով հատակագծի:
2.Վերականգնել քաղաքացի Գիգուշ Սամվելի Գրիգորյանի սեփականության իրավունքը՝ Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.25085ա մակերեսով հողամասի և 238.53քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-009-0127-0004/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
3.Տավուշի մարզի Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով քաղաքացի Գիգուշ Սամվելի Գրիգորյանին պատկանող բնակելի տան զբաղեցրած 0.25085ա մակերեսով և 11-009-0127-0004 ծածկագրով հողամասին տալ հետևյալ հասցեն Տավուշի մարզ Իջևան համայնք գյուղ Այգեհովիտ 18-րդ փողոց 5-րդ փակուղի թիվ 4 բնակելի տուն:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: