Այսօր: Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2389
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2024 թվականի N 2389

03.10.2024Թ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԻՎ 2043 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03․10.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2043 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:

Հաշվի  առնելով  վերոգրյալը  և  ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34  հոդվածների  դրույթներով՝

 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

 1․  03․10.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2043  որոշումը կարդալ. 

,,ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 11-034-0101-0142 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՎԱՐԵԼԱՀՈՂ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 16.14138ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԻ՝ 7.70068ՀԱ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող 16.14138հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-034-0101-0142, վկայական թիվ 19062023-11-0047/ հանդիսանում է գյուղատնտեսական նպատակային, վարելահող  գործառնական նշանակության հողամաս է։ համաձայն ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի, նշված 16.14138հա մակերեսով հողամասից՝ 7.70068հա մասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս, ուստի անհրաժեշտություն է առաջացել Տավուշի մարզ, Իջևան համայնք, Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, սեփականության իրավունքով համայնքին պատկանող 16.14138հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-034-0101-0142, վկայական թիվ 19062023-11-0047/ բաժանել երկու մասի՝ համապատասխանաբար 7.70068հա մակերեսով և 8.4407հա մակերեսով, փոխել 7.70068հա մակերեսով   հողամասի գործառնական նշանակությունը և տալ հասցեավորում: Հաշվի  առնելով  վերոգրյալը և ղեկավարվելով  ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 731-Ն  և  912-Ն   որոշումների,  29.12.2011թ. թիվ 1920-Ն և  02.02.2002թ. թիվ 88  որոշումների, ՀՀ  ,,Հողային օրենսգրքի,, 97-րդ  հոդվածի  և  ՀՀ  կառավարության  2005թ.  դեկտեմբերի  29-ի  թիվ  2387-Ն  որոշման  պահանջներով և ՀՀ Տավուշի մարզի  Իջևան համայնքի  Լուսաձոր բնակավայրըը  ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված տարածական պլանավորման  փաստաթղթերը.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1. Իջևան  համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և համայնքին պատկանող 7.70068հա մակերեսով հողամասը հանել  գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողերի շարքից և դասել բնակավայրերի  նպատակային, բնակելի  կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին / ծածկագիր 11-034-0101-0142, վկայական թիվ 190620223-11-0047/:

2.Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող,  գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության 16.14138հա մակերեսով հողամասից / ծածկագիր 11-034-0101-0142, վկայական թիվ 190620223-11-0047/ համապատասխանաբար առանձնացված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 7.70068 հա մակերեսով անշարժ գույքին տալ հետևյալ հասցեն.  Տավուշի մարզի Իջևան համայնքի գյուղ Լուսաձոր, թիվ 3  հողամաս և հաստատել սահմանները՝ ըստ ներկայացված հատակագծի:

3. Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող,  գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության 16.14138հա մակերեսով հողամասից / ծածկագիր 11-034-0101-0142, վկայական թիվ 190620223-11-0047/ համապատասխանաբար առանձնացված գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության 8.4407 հա մակերեսով հողամասի սահմանները հաստատել՝ ըստ ներկայացված հատակագծի  /ծածկագիր 11-034-0101-0142/:

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner