Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Իջևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1699
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2023 թվականի N 1699

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 16 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 0.02324ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ, ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Ալեքսանդր Վլադիմիրի Սարդարյանը՝ ծնված 12.03.1959թ.,  որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի /ս/մ թիվ 1286, կազմված՝ 23.11.2023թ./ հիման վրա, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոց, թիվ 16 հասցեում  ձեռք է բերել բնակելի տուն՝ իր հողամասով: Բնակելի տան  զբաղեցրած հողամասի  օրինական մակերեսը, ըստ տեխնիկական անձնագրի 0.02հա /ծածկագիր 11-001-0135-0002/, չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.02324հա, ուստի դիմել է օրինական 0.02հա մակերեսով և սահմանազատված, չկառուցապատված 0.00324հա մակերեսով հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման  և սպասարկման համար հատկացված  օրինական 0.02հա մակերեսով և 0.00324հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի, հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1930-1998թթ.  կառուցված 80.96քմ ներքին մակերեսով բնակելի տան, որից 43.68քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 27.36քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 8.03քմ ներքին մակերեսով սանհանգույցի, 1.89քմ ներքին մակերեսով սանհանգույցի աստիճանի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0135-0002/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինական 0.02հա մակերեսով և 0.00324հա մակերեսով սահմանազատված, չկառուցապատված  հողամասը և 80.96քմ ներքին մակերեսով բնակելի տունը, որից 43.68քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 27.36քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբը, 8.03քմ ներքին մակերեսով սանհանգույցը, 1.89քմ ներքին մակերեսով սանհանգույցը աստիճանը կառուցված չեն և  չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և  2-րդ հոդվածների ,  ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության   18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի  պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ.

1.Վերականգնել քաղաքացի Ալեքսանդր Վլադիմիրի Սարդարյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող, օրինական 0.02հա մակերեսով և 0.00324հա սահմանազատված, չկառուցապատված հողամասի, 1930-1998թթ.  կառուցված 80.96քմ ներքին մակերեսով բնակելի տան, որից 43.68քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 27.36քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի, 8.03քմ ներքին մակերեսով սանհանգույցի, 1.89քմ ներքին մակերեսով սանհանգույցի աստիճանի նկատմամբ  /ծածկագիր 11-001-0135-0002/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:

2.Քաղաքացի Ալեքսանդր Վլադիմիրի Սարդարյանին պատկանող 0.02324հա մակերես հողամասով /ծածկագիր 11-001-0135-0002/ բնակելի տանը տալ  հետևյալ  հասցեավորումը. Տավուշի   մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան, Բլբուլյան փողոց, թիվ  16 բնակելի տուն :

3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Իջևան, Երևանյան 6
060800094
ijevanmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000514@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԻՋԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner