Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ ՀՀ Տավուշի մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ Տավուշի մարզ Իջևան համայնք Գանձաքար գյուղ 32-րդ փողոց, թիվ 50/1 հասցեով, պետական սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից սեփականության իրավունքով օտարելու նպատակով 11-021-0625-0004 ծածկագրով տարածքից առանձնացվել է 0,8119հա մակերեսով հողամաս: Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասը սեփականության իրավունքով օտարելու նպատակով:
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ Իջևան համայնք Գանձաքար գյուղ 32-րդ փողոց, թիվ 50/1 հասցեով, պետական սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից սեփականության իրավունքով օտարելու նպատակով 11-021-0625-0004 ծածկագրով տարածքից առանձնացվել է 0,8119հա հողամասը սեփականության իրավունքով օտարելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: