Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սուսաննա Բեկնազարյանը իրեն պատկանող հասարակական կառուցապատման 0.0045հա մակերես հողամասով կիսակառույցին հասցե տրամադրելու խնդրանքով / ծածկագիր 11-001-0082-0066/:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 28.09.,2005թ թիվ 1906-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 0.0045հա մակերես հողամասով կիսակառույցին /ծածկագիր 11-001-0082-0066/ տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Երևանյան փողոց 147 կիսակառույց:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: