Համայնքի ղեկավարին է դիմել Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.59334 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսք հողամասի սեփականատեր Կորյուն Ռուբենի Վարդապետյանը և հայտնել, որ անհրաժեշտություն է առաջացել հողամասը բաժանել երկու մասի և փոփոխել հողամասի մի մասի նպատակային և գործառնական նշանակությունները: 11-013-0310-0071 ծածկագրով 0.59334 հա մակերեսով հողամասից, 0.06հա մակերեսով մասը, համաձայն ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-2 համակցված պլանավորման փաստաթղթերի, հանդիսանում է բնակավայրերի հասարակական կառուցապատման հաղամաս: Անհրաժեշտություն է առաջացել փոխել առանձնացված 0.06հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը /ծածկագիր 11-013-0310-0071, վկայական թիվ 17122023-11-0002/ և տալ հասցեավորում:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշման և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Կորյուն Ռուբենի Վարդապետյանին պատկանող 0.59334 հա մակերեսով հողամասից /ծածկագիր 11-013-0310-0071 վկայական 17122013-11-0002/ առանձնացնել 0.06հա մակերեսով հողամաս՝ ըստ հաստատված հատակագծի:
2. Կորյուն Ռուբենի Վարդապետյանին պատկանող 0.06 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակությունից փոխադրել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունն այլ հողատեսքից փոխադրել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարք /ծածկագիր 11-013-0310-0071 վկայական թիվ 17122013-11-0002/:
3.Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր բնակավայրում գտնվող Կորյուն Ռուբենի Վարդապետյանին պատկանող առանձնացված 0.06 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Աչաջուր 13 հողամաս:
4.Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 04.06.2020թ. թիվ 1023-Ն որոշմամբ, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան Աչաջուր բնակավայր 13 հողամաս հասցեում գտնվող հողամասը գտնվում է ՀՀ տարածագնահատման գոտիականության 15-րդ գոտում, առաջարկել քաղաքացի Կորյուն Ռուբենի Վարդապետյանին, համաձայն ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 7-րդ հոդվածի 8-րդ կետի, 0.06հա մակերեսով հողամասի դիմաց վճարել՝ 1քմ 792 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 475200 /չորս հարյուր յոթանասունհինգ հազար երկուհարյուր/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
5.Հաստատել 11-013-0310-0071 ծածկագրով 0.53334հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, այլ հողեր գործառնական նշանակության սահմանները՝ ըստ ներկայացված հատակագծի:
6.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: