ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի կողմից մշակված, ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ,,Ենոքավան բնակավայրի հողօգտագործման գլխավոր հատակագծի մշակում, քաղաքաշինական կանոնադրության և կառուցապատման կանոնակարգման պլանի մշակում,, նախագծի մշակման առաջադրանքի նախագիծի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 07.12.2022թ.-ին տրվել է թիվ1/Ա-10 դրական եզրակացություն: Համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվում ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ,,Ենոքավան բնակավայրի հողօգտագործման գլխավոր հատակագծի մշակում, քաղաքաշինական կանոնադրության և կառուցապատման կանոնակարգման պլանի մշակում,, նախագծման առաջադրանքը, հակաձայնեցնելու համար /կցվում է նախագիծը/: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 կետի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի ,,Ենոքավան բնակավայրի հողօգտագործման գլխավոր հատակագծի մշակում, քաղաքաշինական կանոնադրության և կառուցապատման կանոնակարգման պլանի մշակում,, նախագծման առաջադրանքին: