Համայնքի ավագանին նշում է, որ համաձայն ՀՀ ,,Այլընտրանքային ծառայության մասին,, ՀՕ-6-Ն օրենքի, ՀՀ կառավարության 25.06.2020թ թիվ 1121-Ն որոշմամբ Իջևան համայնքին հատկացվել է 330,0 հազ դրամ այլընտրանքային աշխատանքային ծառայողի դրամական բավարարման համար։
Ելնելով վերոգրյալից.
Իջևան համայնքի ավագանին որոշում է
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը
1. Իջևան համայնքի 2020թ բյուջեի եկամտային և ծախսային մասը ավելացնել 330,0 հազ դրամ: Եկամտային մասում ավելացված 330,0 հազ դրամը հատկացնել 28․50․00 բաժնի 900375121085 հաշվին, ծախսային մասում ,,Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն,, բ/հ պահպանման ծախսերի 05․01․01 բաժնի 4111 հոդվածին։
2. Հաստատել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից ներկայացված 2020թ տարեկան ճշգրտված բյուջեի նախագիծը՝ 722241,32 հազ դրամ վարչական բյուջեի, 20417,8 հազ դրամ ֆոնդային բյուջե ընդամենը 742659,12 հազ դրամ եկամուտների, 729586,62 հազ դրամ վարչական բյուջեի 84710,5 հազ դրամ ֆոնդային բյուջեի, ընդամենը՝ 814297,12 հազ դրամ ծախսերի գծով: Բյուջեի դիֆիցիտը կազմում է 71638,0 հազ դրամ, որի ծածկմանն է ուղղված 71638,0 հազ դրամ տարեսկզբի ազատ մնացորդը, այդ թվում ՝ 7345.3 հազ դրամ վարչական, 64292.7 հազ դրամ ֆոնդային բյուջեի մասով:
3. Հանձնարարել ֆինանսական բաժնին կատարել համապատասխան փոփոխություններ: