Համայնքի ղեկավարին է դիմել Շամիր Միքայելի Մկրտչյանը, իր չորս երեխա ունեցող ընտանիքին, որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար, սեփականության իրավունքով անհատույց հողամաս տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի, ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի պահանջներով․
Համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Կիրանց, Ազատամարտիկների փողոց, թիվ 16 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0․07639հա մակերեսով հողամասը, սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Շամիր Միքայելի Մկրտչյանի, Լիլիթ Վասիլի Ասլամազյանի, Էրիկ Շամիրի Մկրտչյանի, Անահիտ Շամիրի Մկրտչյանի, Միքայել Շամիրի Մկրտչյանի, Գաբրիելա Շամիրի Մկրտչյանի 6 /վեց/ շնչից բաղկացած ընտանիքին, որոնք նախկինում չեն ստացել /ձեռք բերել/ տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամասեր: