Համայնքի ղեկավարին է դիմել <<Պտուղ Արտադրողներ>> գյուղատնտեսական կոոպերատիվը, Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.03 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խնդրանքով խոտհարքը /ծածկագիր 11-026-0132-0019/, վարձակալության իրավունքով, 3տարի ժամկետով իրենց տրամադրելու խնդրանքով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի 1477-Ն որոշման 6-րդ կետի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,03 հա մակերեսով խոտհարքը /ծածկագիր 11-026-0132-0019, վկայական 19092023-11-0036/, վարձակալության իրավունքով, տարեկան 1000.0 ՀՀ դրամ վարձավճարով, 3 տարի ժամկետով, <<Պտուղ Արտադրողներ>> գյուղատնտեսական կոոպերատիվին տրամադրելուն: