Համայնքի ղեկավարին է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարուրությունը, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գրադարանի շենքի տարածքից, ,,Տավուշի մարզային գրադարան,, ՊՈԱԿ-ին, անհատույց /անորոշ ժամկետով/ օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի թիվ 21 կետով.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գրադարանի շենքի տարածքից, 250,45քմ մակերեսով տարածք, անհատույց /անորոշ ժամկետով/ օգտագործման իրավունքով ,,Տավուշի մարզային գրադարան,, ՊՈԱԿ-ին տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: