Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը գրանցելու նպատակով պարզվել է, որ կադաստրային քարտեզում արտացոլված են որպես ֆիզիկական անձանց պատկանող հողամաս, սակայն որևէ անձի անվամբ հաշվառված չեն և դրանց նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք գրանցված չէ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 3-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով.
Համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող 811.4 քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0005-0037,-0006/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:
2.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող 313.2 քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0047-0012/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն:
3.Տալ հավանություն՝ Իջևան համայնքի Իջևան քաղաքի Նար-Դոսի փողոցում գտնվող 131.9 քմ մակերեսով /ծածկագիր 11-001-0047-0031,-0034,-0060/ հողամասի նկատմամբ Իջևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուն: