Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներով
Իջևան համայնքի ավագանին որոշում է
Հաստատել Իջևան համայնքի ավագանու նիստի օրակարգը
1․Իջևան համայնքի 2021թ բյուջեում փոփոխություն կատարելու մասին
2․Համայնքային սեփականություն հանդիսացող Բլբուլյան փողոցի թիվ 94բ շենքի թիվ 32 բնակարանը անհատույց օտարելու մասին
3․ Իջևան քաղաքում գտնվող 1338.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին
4․ Իջևան քաղաքում գտնվող 18.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին
5․Գովազդային վահանակներ տեղադրելու նպատակով հողամասեր տրամադրելու մասին
6․ Անշարժ գույքը տրամադրելու նպատակով մրցույթի կազմակերպման համար մրցութային հանձնաժողի կազմում փոփոխություն կատարելու մասին
7․ Քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին
8․ ՀՀ Տավուշի մարզի Իջևան և 18 գյուղական համայնքների համագործակցության համաձայնագիրը հաստատելու, ՍՆՏԶ ծրագրի շրջանակներում ներդրում կատարելու և աշխատանքային խումբ ստեղծելու մասին
9․ ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 (Իջևան քաղաքի մասով) միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի Իջևան քաղաքային համայնքի (բնակայրերի) լրամշակված գլխավոր հատակագիծը և առաջարկվող հողամասերի նպատակային եվ գործառնական նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին
10. Իջևան քաղաքային համայնքի ավագանու 19.06.2020թ. թիվ 25 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին