05.02.2020թ Իջևան համայնքի ղեկավարի ,, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող տնատիրության կողմից փաստացի տիրապետվող 687,9քմ մակերեսով հողամասի և շինության իրավական կարգա5վիճակի և հասցեավորում տալու մասին,, թիվ 27 որոշման մեջ հողօգտագործողի տվյալների փոփոխության կապակցությամբ առաջացել է որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.05.02.2020թ Իջևան համայնքի ղեկավարի ,, Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող տնատիրության կողմից փաստացի տիրապետվող 687,9քմ մակերեսով հողամասի և շինության իրավական կարգավիճակի և հասցեավորում տալու մասին,, թիվ 27 կարդալ՝
,,ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԵՏԱՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՏԻՐԱՊԵՏՎՈՂ 687,9ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ՝ Քնարիկ Սարիբեկի Մեհրաբյանը՝ ծնված 18.03.1935թ. և Վեներա Սուրենի Մեհրաբյանը՝ ծնված 03.06.1967թ., որ Իջևանի քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող և անհատական բնակարանաշինության նպատակով իրեն հատկացված օրինական հողամասի մակերեսը, ըստ 20.02.2006թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի կազմում է 500,0քմ: Չափագրումից պարզվել է, որ վերոնշյալ հողամասը գտնվում է Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում, որը համաձայն ՀՀ կառավարության 29.11.2006թ. թիվ 1720-Ն որոշման հանդիսանում է բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և հողամասի փաստացի մակերեսը կազմում է 687,9քմ, ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա և փաստացի իր տիրապետման տակ գտնվող օրինական 500,0քմ մակերեսով հողամասին կից, ավել օգտագործվող, սահմանազատված 187,9քմ մակերեսով, չկառուցապատված հողամասի և 1992թ. կառուցված 129,15քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 120,51քմ արտաքին մակերեսով բնակելի տան ձեղնահարկի, 8,64քմ արտաքին մակերեսով բնակելի տան ձեղնահարկի բաց պատշգամբի իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-001-0030-0007/: Հաշվի առնելով վերոնշյալը և այն հանգամանքը, որ համայնքային սեփականություն հանդիսացող, սահմանազատված 187,9քմ մակերեսով, չկառուցապատված հողամասը, 129,15քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 120,51քմ արտաքին մակերեսով բնակելի տան ձեղնահարկը, 8,64քմ արտաքին մակերեսով բնակելի տան ձեղնահարկի բաց պատշգամբը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Վերականգնել քաղաքացիներ՝ Քնարիկ Սարիբեկի Մեհրաբյանի և Վեներա Սուրենի Մեհրաբյանի սեփականության իրավունքը Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող 187,9քմ մակերեսով, սահմանազատված, չկառուցապատված հողամասի և 129,15քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկի, 120,51քմ արտաքին մակերեսով բնակելի տան ձեղնահարկի, 8,64քմ արտաքին մակերեսով բնակելի տան ձեղնահարկի բաց պատշգամբի նկատմամբ /ծածկագիր 11-001-0030-0007/ և օրենքի ուժով համարել քաղաքացիների սեփականություն:
2.Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում գտնվող, քաղաքացիներ՝ Քնարիկ Սարիբեկի Մեհրաբյանին և Վեներա Սուրենի Մեհրաբյանին պատկանող 687,9քմ մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասով շինությանը տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Մետաղագործների փողոց, թիվ 116/2:,,