21.10.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2115 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.21.10.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 2115 որոշումը կարդալ.
,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԼԲՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.03717ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Անտոն Շմիդտի Մարգարյանը՝ ծնված 29.01.1978թ., որ ըստ աշխատավորների դեպուտատների Իջևանի քաղաքային սովետի 31.03.1970թ. թիվ 6 որոշման ձեռք է բերել 0.07հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.03717հա,որի վրա առկա է ուստի դիմել է հողամասի և մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված փաստացի 0.03717հա մակերեսով, հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1960թ. կառուցված 94.38քմ մակերեսով բնակելի տան, իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-001-0115-0084/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.03717հա մակերեսով հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և 94.38քմ ներքին մակերեսով բնակելի տունը կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ և ղեկավարվելով. ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, և ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի, 8-րդ կետի, 1-ին ենթակետի, 16-րդ կետերի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
2. Վերականգնել քաղաքացի Անտոն Շմիդտի Մարգարյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնքի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող, 0.03717հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1960թ. կառուցված ընդհանուր 94.38քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-001-0115-0084/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
3. Անտոն Շմիդտի Մարգարյանին պատկանող 0.03717հա մակերեսով հողամասին և բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. ՀՀ Տավուշի մարզ, Իջևան համայնք, քաղաք Իջևան Բլբուլյան փողոց թիվ 2-րդ նրբանցք 6/1 բնակելի տուն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:,,