Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Օնիկ Քոքոբելյանը պետական սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամասի /ծածկագիր 11-013-0417-0001/ 0,10013հա մակերեսով մասի /որտեղ առկա է 10,8*9,7մ չափերով, մեկ հարկանի շինություն/ նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելու և ոչխարաբուծությունը զարգացնելու նպատակով, օրենքով սահմանված կարգով իրեն տրամադրելու խնդրանքով: Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի թիվ 29 և թիվ 31 կետերով.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ հավանություն՝ Տավուշի մարզի Իջևան Աչաջուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք գործառնական նշանակության հողամասի / ծածկագիր 11-013-0417-0001/ 0,10013հա մակերեսով մասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության փոփոխելուն համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: