21.05.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 1169 որոշման մեջ առաջացել է փոփոխություն կատարելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.21.05.2024թ. համայնքի ղեկավարի թիվ 1169 որոշումը կարդալ՝
,, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԻԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԱՐՍԵՆ ՀԱՄԼԵՏԻ ՌԵՎԱԶՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 0,11822ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Իջևան համայնքի ղեկավարին է դիմել Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի բնակիչ Արսեն Համլետի Ռևազյանը, որ 07.05.2002թ. Տավուշի մարզի Սարիգյուղի գյուղապետարանի համայնքի ավագանու 07.05.2002թ. արտահերթ նիստի թիվ 4 որոշման հիման վրա, Սարիգյուղ բնակավայրում ձեռք է բերել 0,12հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս, ուստի դիմել է օրինական 0,11822հա մակերեսով հողամասի հողահատկացման հիմքերի վերականգնման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-057-0103-0015/: Նշված հողամասը համաձայն ՀՀ կառավարության 28.09.2005թ. թիվ 1830-Ն որոշման, հանդիսանում է Սարիգյուղ բնակավայրին փոխանցված բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի մի մաս /ծածկագիր11-057-0103-0015/: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը 0,11822քմ,ուստի քաղաքացին դիմել է նաև հողամասի սահմանների ճշտման խնդրանքով: 0,11822հա մակերեսով հողամասի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի գտնվող ՀՀ ,,Հողային օրենսգրքի,,60 հոդվածով սահմանված հողամասի վրա, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ,,Հողային օրենսգրքի,, 64-րդ հոդվածի,8-րդ կետի,1-ին ենթակետի,16-րդ կետերի և ՀՀ կառավարության 29,12,2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Արսեն Համլետի Ռևազյանին սեփականության իրավունքով պատկանող,Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0,11822հա մակերեսով հողահատկացման հիմքերը,ըստ հաստատաված հատակագծի /ծածկագիր11-057-0103-0015/;
2.Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող և Արսեն Համլետի Ռևազյանի 0,11822 հա մակերեսով հաղամասին տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սարիգյուղ 2-րդ փողոց, 1-ին նրբանցք,1 հողամաս.
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:,,