Անհրաժեշտություն է առաջացել համայնքի ղեկավարի 12.11.2025թ. թիվ 1407 որոշման մեջ կատարել փոփոխություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ գլխի, թիվ 33 և թիվ 34 հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Համայնքի ղեկավարի 12.11.2025թ. թիվ 1407 որոշումը կարդալ.
,,ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Տավուշի մարզի, Իջևան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սվետլանա Օհանյանը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,22 հա հողամասին և անասնաշենքին հասցեավորում տալու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 29․12․2005թ․ թիվ 2387-Ն որոշման պահանջներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ .
1. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,22 հա հողամասին և անասնաշենքին տալ հետևյալ հասցեավորումը՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Իջևան քաղաք, թիվ 3 անասնաշենք։
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:,,