Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ    Տավուշի մարզի Իջևան համայնք, քաղաք Իջևանի վարչական սահմաններում  գտնվող և  սեփականության իրավունքով համայնքին պատկանող 11-001-0249-0023 ծածկագրով և  0,02665հա մակերեսով հողամասում    2005թ. քաղաքացի՝ Սուսաննա Սարգսի Սարգսյանի կողմից ինքնակամ կերպով կառուցվել է 283,61քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տան  շինությունը /207,35քմ արտաքին մակերեսով բնակելի տան  շինության 1-ին հարկ, 3,36քմ արտաքին մակերեսով բնակելի տան բաց պատշգամբ, 72,9քմ արտաքին մակերեսով բնակելի տան շինության 2-րդ հարկ/ : Շինության զբաղեցրած 0,02665հա մակերեսով հողամասի 0,017142հա մակերեսով մասը  ՀՀ Տավուշի  մարզպետի 21.04.2021թ. ,,ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը հաստատելու մասին,, թիվ 129-Ա որոշմամբ հաստատված Իջևան համայնքի գլխավոր հատակագծում արտացոլվել է, որպես գյուղատնտեսական նպատակային, այլ հողեր գործառնական նշանակության տարածք: Կառույցի և նրա զբաղեցրած հողամասի իրավական կարգավիճակը որոշելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոխել  0,02665հա մակերեսով հողամասից՝  0,017142հա մակերեսով մասի նպատակային  նշանակությունը գյուղատնտեսական նպատակային, այլ հողերից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի: 
Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ  ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ  հոդվածի  թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.՝
Համայնքի ավագանին որոշում է. 
1. Տալ հավանություն  Տավուշի մարզի Իջևան համայնք, քաղաք Իջևանի վարչական սահմաններում  գտնվող և  սեփականության իրավունքով համայնքին պատկանող 11-001-0249-0023 ծածկագրով  և  0,02665հա մակերեսով հողամասից՝  0,017142հա մակերեսով մասի նպատակային  նշանակությունը գյուղատնտեսական նպատակային այլ հողերից՝ բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի փոխելու համաձայնություն ստանալու նպատակով լիազոր մարմին ներկայացնելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: