Իջևան համայնքի ավագանին նշում է, որ Իջևան քաղաքի Բլբուլյան և Ղարագյոզյան փողոցների հիմնանորոգման համար ՀՀ կառավարության 2019թ. հունվարի 31-ի N 62-Ն որոշմամբ Իջևան համայնքին հատկացվել է 51598,5 ՀՀ դրամ սուբվենցիա:
Ելնելով վերոնշյալից և ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով.
Իջևան համայնքի ավագանին որոշում է
1. Իջևան համայնքի 2019թ. ֆոնդային բյուջեն ավելացնել 51598,5 ՀՀ դրամ և հատկացնել 04.05.01 բաժնի 5113 հոդվածին:
2. Հանձնարարել համայնքապետարանի ֆինանսական բաժնին բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ: