|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Իջևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, 060800094, ijevanmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 սեպտեմբերի 2023 թվականի N 124 |
ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՅԳԵՀԻՄՆՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՆԱՀԱՏՈՂ ԵՎ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համայնքի ավագանին նշում է, որ Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը» պետք է իրականացվեր ՀՀ «Գնումների մասին» օրենքի և ՀՀ կառավարության 526-Ն որոշման պահանջների համաձայն՝ մրցութային ընթացակարգով։ Սակայն հաշվի առնելով այգիների հիմնման սեզոնայնության հետ կապված աշխատանքների հրատապությունը, անհրաժեշտություն է առաջացել գնահատող և կապալառու կազմակերպությունների ընտրությունը կատարել մեկ անձից գնման ընթացակարգով։ Հաշվի առնելով վերոհիշյալը և ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով․ Համայնքի ավագանին որոշում է․
1․Տալ համաձայնություն՝ «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի» գնահատման, գնման ընթացակարգն իրականացնել մեկ անձից։ |
Կողմ -18 ԱԹԱԲԵԿՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ԱՅՎԱԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԱՍԻԼՅԱՆ ՄԵԴՈՐԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԲՈՒՂԴԱՐՅԱՆ ՄՀԵՐ ԹԱՆԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ԽՈՐԵՆ ԾՈՎԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՄԶՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՂԱԶՈՒՄՅԱՆ ՄԱՆԵ ՂԱԼԹԱԽՉՅԱՆ ԱՐՄԱՆ ՃԱՂԱՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԶՈՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐՇԱՄՅԱՆ ՎԱՀԵ ՎԻՐԱԲՅԱՆ ՆԱՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԹՈՒՐ ՃԱՂԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|