Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Սեյրան Ճաղարյանը՝ ծնված 14.03.1966թ., որ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 0.074հա մակերեսով հողամասի և քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված 1990-1998թթ. կառուցված 206,4քմ ներքին մակերեսով բնակելի տան իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով /ծածկագիր 11-058-0020-0004/: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0.074հա մակերեսով հողամասը և 206,4քմ ներքին մակերեսով բնակելի տունը, կառուցված չեն և չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման թիվ 22.1 կետի, 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման, ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի եզրակացությունը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերականգնել քաղաքացի Սեյրան Ճաղարյանի սեփականության իրավունքը Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սևքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.074հա մակերեսով հողամասի, 1990-1998թթ. կառուցված 206,4քմ ներքին մակերեսով բնակելի տան նկատմամբ /ծածկագիր 11-058-0020-0004/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2.Քաղաքացի Սեյրան Ճաղարյանին պատկանող 0,074հա մակերես հողամասով /ծածկագիր 11-058-0020-0004/ բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Սևքար 32-րդ փողոց, թիվ 19 բնակելի տուն :
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման :