Համայնքի ղեկավարին է դիմել Հայկ Աշոտի Գևորգյանը ծնված՝ 13.01.1966թ., Հասմիկ Բարսեղի Հախվերդյանը ծնված՝ 29.09.1972թ.,Տավուշի մարզ, Իջևան համայնք, Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում ժառանգության իրավունքով իր սեփականություն հանդիսացող բնակելի տան՝ իր հողամասով, հիմքերի վերականգնման խնդրանքով: Բնակելի տան զբաղեցրած հողամասի օրինական մակերեսը, ըստ քաղվածքի կազմում է 0.28հա՝ ծածկագիր 11-057-0023-0009 և ծածկագիր 11-057-0032-0001 /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր թիվ 855,856 կազմված՝ 19.02.2025թ., ծածկագիր 11-057-0023-0009/: Չափագրությունից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.0859հա, որի վրա առկա է 1965-1986թթ կառուցված 262.4քմ մակերեսով բնակելի տուն, ուստի դիմել է մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա բնակելի տան կառուցման և սպասարկման փաստացի 0.0859հա հողամասի և 262.4քմ ներքին մակերեսով բնակելի տան քաղաքաշինական փաստաթղթերը չպահպանված իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով:
Հաշվի առնելով, որ նշված հողամասն ու շինությունները չեն գտնվում ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների , ՀՀ ,,Քաղաքացիական օրենսգրքի,, 188-րդ հոդվածի, պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վերականգնել քաղաքացիներ Հայկ Աշոտի Գևորգյանի և Հասմիկ Բարսեղի Հախվերդյանի սեփականության իրավունքը՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.0859հա հողամասի և 262.4քմ ներքին մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-057-0023-0009/ և օրենքի ուժով համարել քաղաքացու սեփականությունը:
2. Տավուշի մարզի, Իջևան համայնքի, Սարիգյուղ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.0859հա մակերես հողամասով բնակելի տանը /ծածկագիր 11-057-0023-0009/ տալ հետևյալ հասցեն.Տավուշի մարզ, համայնք Իջևան, Սարիգյուղ 4-րդ փողոց 5-րդ նրբանցք 7 բնակելի տուն:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: