Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության շարքին փոխանցված հողերից վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով 11-058-0353-0079 ծածկագրով առանձնացվել է 19.5594հա մակերեսով հողամաս: Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելուն․
Համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության 19.5594հա մակերեսով հողամասը /ծածկագիր 11-058-0353-0079/ վարձակալության իրավունքով տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: