Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Գրիշա Սուրենի Գասպարյանը ծնված՝ 02․01․1955թ., որ Տավուշի մարզի Ն.Ծաղկավան գյուղում ձեռք է բերել 0.061հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս, որի վրա առկա է 1955թ․ կառուցված 329քմ մակերեով բնակելի տուն: Չափագրումից պարզվել է, որ հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0.06099հա, ուստի դիմել է, որ մինչև 2001թ. մայիսի 15-ը տնատիրության կողմից տիրապետվող և ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա, բնակելի տան կառուցման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 0.06099հա մակերեսով հողամասի իրավական կարգավիճակի որոշման և հասցեավորում տալու խնդրանքով /ծածկագիր 11-037-0008-0016/:
Ղեկավարվելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, թիվ 43 հոդվածի 3-րդ կետի, 10.06.2008թ. ընդունված ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին՝՝ ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Վերականգնել, քաղաքացի Գրիշա Սուրենի Գասպարյանի սեփականության իրավունքը, իրեն պատկանող 0.06099հա մակերեսով հողամասի և ընդհանուր՝ 329քմ մակերեսով բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ /ծածկագիր 11-037-0008-0016/ և օրենքի ուժով ճանաչել իր սեփականությունը:
2. Իջևան համայնքի Ն.Ծաղկավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.06099հա մակերեսով /ծածկագիր 11-037-0008-0016/ բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և բնակելի տանը տալ հետևյալ հասցեավորումը. Տավուշի մարզ, Իջևան համայնք, գյուղ Ն.Ծաղկավան 1-ին փողոց, 2 բնակելի տուն:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: