Համայնքի ղեկավարին է դիմել ,,ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի Գ. Վարդանյանի անվան հիմնական դպրոց,, ՊՈԱԿ-ի տնօրինությունը, Տավուշի մարզ, Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի Ա. Զազարյան փողոցի թիվ22/3 հասցեում գտնվող 0,16հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասն, արևային վահանակներ տեղադրելու նպատակով, անհատույց /անորոշ ժամկետով/ օգտագործման իրավունքով կազմակերպությանը տրամադրելու խնդրանքով:
Ղեկավարվելով ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզ, Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի Ա. Զազարյան փողոցի թիվ22/3 հասցեում գտնվող 0,16հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասն, անհատույց /անորոշ ժամկետով/ օգտագործման իրավունքով ,,ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի Գ. Վարդանյանի անվան հիմնական դպրոց,, ՊՈԱԿ-ին տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը: