ՀՀ Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում առանձնացվել է Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայր հասցեում գտնվող, 3.01հա մակերեսով հողամաս: Առանձնացված հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում: Հողամասի տրամադրումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, ինչպես նաև չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 14 հունվարի 2010թ. ,,ՀՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 16-Ն որոշման դրույթները անհրաժեշտություն է առաջացել տալ համաձայնություն վերոնշյալ հողամասը օտարել գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով․
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայր հասցեում գտնվող, 3.01հա մակերեսով, 11-034-0133-0002 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամասը օտարելուն: