,,Ֆերտի,, բարեգործական կենտրոն,, հասարակական կազմակերպությունը ՄԱԶԾ ԳԷՀ ՓԴԾ ֆինանսավորմամբ իրականացվող ,,Ցածր ածխածնային էներգիայի ուսումնական կենտրոնների հիմնում երիտասարդ մասնագետների համար,, ծրագրի շրջանակներում Իջևանի թիվ 1, թիվ 5, թիվ 8 մանկապարտեզներ և ,,Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան,, ՀՈԱԿ-ներում իրականացնում է 300լ արևային ջրատաքացուցիչների տեղադրում ՝ ընդհանուր 1950000 դրամ նախահաշվային արժեքով, որից 450000 դրամը կազմում է համայնքապետարանի ներդրումը։
Հաշվի առնելով վերոհիշյալը և համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը․
Իջևան համայնքի ավագանին որոշում է
Տալ հավանություն համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությանը Իջևանի թիվ 1, թիվ 5, թիվ 8 մանկապարտեզներ և ,,Ամալյա Կարապետյանի անվան նախակրթարան,, ՀՈԱԿ-ներում արևային ջրատաքացուցիչների տեղադրման համար համայնքի բյուջեից հատկացնել 450000 ՀՀ դրամ։