Համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացիներ Վարդան Սարդարյանը,Անժելա Մանուչարյանը,Թաթուլ Սարդարյանը սեփականության իրավունքով իրենց պատկանող, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.067հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 2066140, կադաստրային ծածկագիր 11-034-0111-0002/ նպատակային նշանակությունը փոփոխելու գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակությունից՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու խնդրանքով: Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխման նպատակը՝ գյուղատնտեսական պահեստարանի շենքի կառուցումն է:
Հիմք ընդունելով ՀՀ ,,Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի դրույթները և ղեկավարվելով ՀՀ ,,Տեղական ինքնակառավարման մարմինների մասին,, օրենքի 18-րդ հոդվածի թիվ 29 և թիվ 31 կետերի պահանջներով.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 0.067հա մակերեսով հողամասի /վկայական թիվ 2066140, կադաստրային ծածկագիր 11-034-0111-0002/ 0.067հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական պահեստարան կառուցման նպատակով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության փոփոխելու առաջարկությանը:
2. Հողամասում կառուցապատման գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: