Իջևան համայնքի ղեկավարին է դիմել Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան համայնքի բնակիչ՝ Սարգիս Նորայրի Օրդինյանը /դիմում թիվ00718, 06․03.2025թ./, Իջևան համայնք, ք. Իջևան, Անկախության փողոցի, թիվ21/5 հասցեում գտնվող ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 8․6 քմ մակերեսով հողամասը, տնտեսական շինություն կառուցելու նպատակով՝ կառուցապատման իրավունքով, իրեն հատկացնելու խնդրանքով /վկայական թիվ23122024-11-0065/:
Հաշվի առնելով քաղաքաշինական խորհրդի դրական եզրակացությունը և այն հանգամանքը, որ տարածքը գտնվում է ՀՀ ,,Հողային օրենսգրքի,, 60-րդ հոդվածով սահմանված տարածքում և ղեկավարվելով ՀՀ ,, Հողային օրենսգրքի,, թիվ 481 հոդվածի և ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 714-Ն որոշման ,,Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի,, թիվ 44-րդ կետի ժ/ ենթակետի և թիվ 46-րդ կետի բ/ ենթակետի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան համայնքի բնակիչ՝ Սարգիս Նորայրի Օրդինյանին, տնտեսական շինություն կառուցելու նպատակով, Իջևան համայնք, ք. Իջևան, Անկախության փողոցի, թիվ21/5 հասցեում, 50 /հիսուն/ տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով, տարեկան 610 /վեց հարյուր տաս/ ՀՀ դրամ իրավունքի վճարի չափով, հատկացնել 8․6 քմ մակերեսով հողամաս՝ համաձայն տրվող հատակագծի /ծածկագիր 11-001-0119-0218/: